Կոմերցիոն լուսանկարիչ Գևորգ Զուրնաչյան — Երևան, Հայաստան

  Ես Գևորգ Զուրնաչյանն եմ: Իմ լուսանկարչական գործունեության հիմքում բարդ վիզուալ խնդիրներին որակյալ լուծումներ տալն է: Մասնագիտացած եմ կոմերցիոն նկարահանումների մեջ և առաջարկում եմ ծառայություններ հետևյալ ոլորտներում.

  • Սննդի լուսանկարահանում ռեստորանների և սրճարանների համար
  • Ապրանքների լուսանկարահանում առցանց խանութների և գովազդի համար
  • Զարդերի լուսանկարահանում (շքեղ և դետալային նկարահանում)
  • Միջոցառումների լուսանկարահանում (համաժողովներ, կորպորատիվ և բրենդային ռեպորտաժներ)
  • Ֆիտնես և սպորտային լուսանկարահանում
  • Ինտերիերի և էքստերիերի լուսանկարահանում (հյուրանոցներ, բնակարաններ, կոմերցիոն տարածքներ)
  • Բժշկական լուսանկարահանում
  • Կոմերցիոն և գովազդային լուսանկարահանում

Իմ նպատակն է ստեղծել տպավորիչ պատկերներ, որոնք կօգնեն բրենդներին առանձնանալ շուկայում:


      Աշխատանքային փորձ

2010 — մինչ օրս | Անհատ Ձեռնարկատեր Մատուցում եմ պրոֆեսիոնալ լուսանկարչական և տեսանկարահանման ծառայություններ տարբեր ոլորտներում՝ ինտերիեր, էքստերիեր, միջոցառումներ, բժշկական և կոմերցիոն նախագծեր:  

      Հիմնական համագործակցություններ

Բանկեր.

  • Կոնվերս Բանկ
  • ԱԿԲԱ բանկ
  • ՎՏԲ Հայաստան բանկ
  • Այդի Բանկ:

Հյուրանոցներ.

  • Armenia Marriott
  • Courtyard by Marriott
  • Best Western Plus Congress
  • Hayasa Hotel
  • Manifest (Gyumri)
  • Westside Hotel (Munich) և այլն:

Կազմակերպություններ. 

  • Digitain
  • “Այբ” հիմնադրամ
  • Synopsys Armenia
  • GIZ Armenia
  • FAST հիմնադրամ

Բժշկական կենտրոններ. 

  • “Նաիրի” ԲԿ
  • “Էրեբունի” ԲԿ
  • “Արեգակ” ատամնաբուժական կլինիկա և այլն

      Կրթություն

  • 2013–2015 — Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա, Մագիստրոսի աստիճան (Նկարիչ-գրաֆիկ)
  • 2009–2013 — Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա, Բակալավրի աստիճան (Նկարիչ-գրաֆիկ)
  • 2002–2005, 2008–2009 — Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ (Նկարիչ-խեցեգործ)

      Լրացուցիչ տեղեկություն

  • Աշխատում եմ բարձրակարգ պրոֆեսիոնալ տեխնիկայով, ինչը երաշխավորում է առավելագույն դետալիզացիա անգամ խոշոր տպագրության համար:
  • Հասանելիություն նախագծերի համար Երևանում, Հայաստանի մարզերում և արտերկրում:
  • Պատրաստակամություն կարճաժամկետ և երկարաժամկետ համագործակցությունների համար: